Մարտ 14, 2018 12:13 Asia/Tehran
  • ԵՄ հանձնաժողովը նոր սահմանափակումներ է դնելու ապաստանյալների դեմ

ԵՄ հանձնաժողովը քայլեր է ձեռնարկել նպատակակետ հանդիսացող երկրների դեմ ապաստանյալների մուտքը կանխելու նպատակով:

Գերմանական Die Welt օրաթերթի գրությամբ, հանձնաժողովը նոր օրինագիծ է առաջարկել, համաձայն որի անօրինական ներգաղթյալներին ընդունելու հարցում եվրոպական երկրների հետ չհամագործակցող նպատակակետ երկրները ԵՄ երկրներ այցելելու ժամանակ, ավելի քիչ վիզաներ են ստանալու:

Օրինագիծը երկու փուլերում է իրականացվելու: Առաջին փուլում, ներգաղթյալների չընդունելու դեպքում, երեք ամսով դժվարանալու կամ սահմանափակվելու է նպատակակետ երկրների էլիտայի՝ ներառյալ դիվանագետներին վիզայի շնորհումը:

Եթե տվյալ երկիրը շարունակի չընդունել ներգաղթյալներին, երկրորդ փուլում սահմանափակվելու է նաև այդ երկրի շարքային քաղաքացիներին վիզայի շնորհումը:

Չնայած ծավալուն քննադատություններին, մեծանում են ներգաղթյալների դեմ սահմանափակումներիը:

Աֆրիկյան փախստականները, որոնք միջերկրական ծովն անցնելով Իտալիա և Հունաստան են հասնում, այդ երկրներում ծանր իրավիճակ են ունենում: 

 

Պիտակ