Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից հետո ղարաբաղյան բանակցությունները կակտիվանան
https://parstoday.ir/hy/news/world-i86815-Հայաստանում_և_Ադրբեջանում_ընտրություններից_հետո_ղարաբաղյան_բանակցությունները_կակտիվանան
Հայաստանում և Ադրբեջանում նախատեսված ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները կակտիվանան, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2018 10:58 Asia/Tehran
  • Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից հետո ղարաբաղյան բանակցությունները կակտիվանան

Հայաստանում և Ադրբեջանում նախատեսված ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները կակտիվանան, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

«Երբ համանախագահները վերջին անգամ տարածաշրջանում էին, մենք համաձայնեցինք, որ ընտրություններից հետո կշարունակենք բանակցությունները առավել ինտենսիվ ձևաչափով»,-ասել է Էլմար Մամեդյարովը, հավելելով, որ համանախագահները ստեղծագործ առաջարկներ են ներկայացրել կարգավորումը մեռյալ կետից շարժելու համար:

Հիշեցնենք՝ մարտի 2-ին Ազգային ժողովը Արմեն Սարգսյանին ընտրեց Հայաստանի չորրորդ նախագահ, իսկ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի ավարտից՝ ապրիլի 9-ից հետո խորհրդարանը կընտրի նաև նոր վարչապետ:

Ադրբեջանում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակված: