Մարտ 19, 2018 07:27 Asia/Tehran
  • Պուտին. Հանուն Ռուսաստանի փառքի ջանք կգործադրենք

Ռուսաստանի նախագահն այդ երկրի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտարարվելուց հետո, որոնք վկայում են նրա հաղթանակի մասին, իր կողմնակիցների հավաքում հայտարարեց, որ հանուն Ռուսաստանի փառքի բոլոր ռուսները մեծ ջանք պիտի գործադրեն:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Վլադիմիր Պուտինը երկուշաբթի վաղ առավոտյան Մոսկվայի Կարմիր հրապարակում շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի ժողովրդին և  ցուրտ օդին Կարմիր հրապարակում համախմբված իր կողմնակիցներին, ասաց. «Սա իմ հանդեպ Ռուսաստանի ժողովրդի հայտնած վստահության արդյունքն էր: Հիմա միասնականության պահն է և բոլորս պիտի իրար կողքի լինենք»:

Ռուսաստանի ընտրական կենտրոնական հանձնաժողովի հայտարարության համաձայն մինչև լուրի հրապարակման պահը հաշվարկվել են ձայների 48.63 տոկոսը, ինչը վկայում է, որ Պուտինը շահելով ձայների 74,8 տոկոսը հաղթել է ընտրություններում:

Նախքան ընտրություններն անցկացված բոլոր սոցհարցումների արդյունքները վկայում էին այն մասին, որ նախագահական ընտրություններում չորրորդ անգամ հաղթելու է Պուտինը և առաջիկա վեց տարիների համար ստանձնելու աշխարհի ամենաընդարձակ երկրի իշխանության ղեկը:

 

Պիտակ