Մոգերինի .«Եվրոպան հակաիրանական պատժամիջոցների համար ոչ մի առաջարկ չունի»
https://parstoday.ir/hy/news/world-i86977-Մոգերինի_._Եվրոպան_հակաիրանական_պատժամիջոցների_համար_ոչ_մի_առաջարկ_չունի
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է .«Միության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում ոչ մի առաջարկ չի ներկայացվելու հակաիրանական պատժամիջոցների կիրառման համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2018 12:56 Asia/Tehran
  • Մոգերինի .«Եվրոպան հակաիրանական պատժամիջոցների համար ոչ մի առաջարկ չունի»

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է .«Միության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում ոչ մի առաջարկ չի ներկայացվելու հակաիրանական պատժամիջոցների կիրառման համար»:

Երկուշաբթի օրը Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում խոսվելու է Իրանի մասին, սակայն այդ երկրի դեմ պատժամիջոցների կիրառման համար ոչ մի առաջարկ չի ներկայացվելու»:

Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի ուրբաթ օրվա նիստին, Մոգերինին ասել է.«Նիստի և Վիեննայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքների մասին տեղեկությունները տրամադրվելու են ԵՄ նախարարներին»:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն նաև նշել է.«Նիստին խոսվելու է եղանակների մասին, որոնք օգնությամբ հնարավոր կլինի ամբողջությամբ իրականացնել միջուկային համաձայնությունը»:

Որոշ լրատվամիջոցներ ավելի վաղ հաղորդել էին ԵՄ նիստում Իրանի հրթիռային ծրագրի դեմ նոր պատժամիջոցների հետ կապված առաջարկներ ներկայացնելու ուղղությամբ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ջանքերի մասին: