Բողոքի ցույց ԱՄՆ-ի Կոնգրեսի դիմաց՝ Եմենի պատերազմի շարունակման դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i87026-Բողոքի_ցույց_ԱՄՆ_ի_Կոնգրեսի_դիմաց_Եմենի_պատերազմի_շարունակման_դեմ
Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ԱՄՆ-ի Կոնգրեսի դիմաց ցույց անցկացնելով, բողոքել են Թրամփի կառավարության հովանավորությամբ Եմենում պատերազմի շարունակվելու և այդ երկրի անպաշտպան ժողովրդին կոտորելու դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2018 07:40 Asia/Tehran
  • Բողոքի ցույց ԱՄՆ-ի Կոնգրեսի դիմաց՝ Եմենի պատերազմի շարունակման դեմ

Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ԱՄՆ-ի Կոնգրեսի դիմաց ցույց անցկացնելով, բողոքել են Թրամփի կառավարության հովանավորությամբ Եմենում պատերազմի շարունակվելու և այդ երկրի անպաշտպան ժողովրդին կոտորելու դեմ:

Ռոյտերս գործակալության հաղորդման համաձայն, հավաքի մասնակիցները ծաղիկներ են դրել Եմենի պատերազմում զոհված մանուկների հիշատակին:

Բողոքարարները նշել են, որ Եմենի դեմ Սաուդյան վարչակազմի սանձազերծած պատերազմը մարդկային ամենասարսափելի աղետներից է համարվում:

Քաղաքացիական ակտիվիստները իրենց բողոքն են հայտնել Եմենի պատերազմում ԱՄՆ-ի միջամտության և հովանավորության դեմ, ասելով, որ այդ պատերազմում ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիային հովանավորելու փոխարեն, պետք է իր դիվանագիտական հզորությունից օգտվելով,  խաղաղ լուծում գտնի:

Հավաքի մասնակիցները ամերիկացի պաշտոնատարներին կոչ են արել անհապաղ հումանիտար օգնություններ առաքել Եմենի իրավազրկված ժողովրդի համար: