ԵՄ-ը մեղադրում է Ֆեյսբուքին սպասարկման կանոնների խախտման համար
https://parstoday.ir/hy/news/world-i87060-ԵՄ_ը_մեղադրում_է_Ֆեյսբուքին_սպասարկման_կանոնների_խախտման_համար
Եվրամիությունը քննադատել է Facebook-ին բրիտանական Cambridge Analytica ընկերությանը տրամադրած տեղեկությունների և սպասարկման կանոնների խախտման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2018 12:33 Asia/Tehran
  • ԵՄ-ը մեղադրում է Ֆեյսբուքին սպասարկման  կանոնների խախտման համար

Եվրամիությունը քննադատել է Facebook-ին բրիտանական Cambridge Analytica ընկերությանը տրամադրած տեղեկությունների և սպասարկման կանոնների խախտման համար:

«Ֆրանս 24» հեռուստատեսության հաղորդման համաձայն՝ բրիտանական  Cambridge Analytica ընկերությունը քաղաքական նպատակների համար հասանելիություն է ունեցել է տասնյակ միլիոնավոր ֆեյսբուքյան օգտատերերի տեղեկություններին: 

Բրիտանական Cambridge Analytica ընկերությունը  զբաղվում է սոցիալական ցանցերում  Բրեգզիտի տվյալների վերլուծությամբ։ Ընկերությունը համագործակցել է 2016 թվականին ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ:

Ընկերությունը մեղադրվում է ֆեյսբուք սոցիալական ցանցի 50 միլիոն օգտատերերից տեղեկություններ հավաքելու մեջ,  որը օգտագործել է  ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի օգտին:

Սկանդալից հետո Wall Street-ում Facebook-ի բաժնետոմսերը նվազել են մոտ 7% -ով:

Էդվարդ Սնոուդենը, ով հայտնի սոցցանցերում բացահայտումներ անելու համար, այս կապակցությամբ ասել է, որ Facebook-ը լրտեսական հաստատություն է, որը աշխատում է «սոցիալական ցանց» անվան տակ: