ԱՄՆ-ը պնդում է Իրաքում իր ռազմական ներկայություն շարունակելու վրա
Իրաքի արևմուտքում ԱՄՆ ռազմական ուժերի հրամանատարության խոսնակը ընդգծել է այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական ուժերի ներկայության անհրաժեշտութնունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Իրաքի օպերացիայի ԱՄՆ-ի ուժերի հրամանատարության խոսնակ Սիթ Վալսումը հայտարարել է, չնայած 15 տարի անցել է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողություններից , սակայն անհրաժեշտ է, որպեսզի ամերիկյան ուժերը շարունակեն մնալ այդ երկրում:
Վալսումը պնդել է, որ ԱՄՆ-ի ուժերը դեռևս պետք է մնան Իրաքում, որպեսզի իրաքյան անվտանգության ուժերն ամրապնդեն իրենց ձեռքբերումները:
Չնայած Իրաքի ժողովրդի ընդդիմությանը և ԱՄՆ զորքերի դուրս բերման վերաբերյալ խորհրդարանի որոշմանը, Վաշինգտոնը փորձում է ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի պատրվակով շարունակել իր ռազմական ներկայությունը Իրաքում:
Իրաքյան շատ կուսակցություններ, քաղաքական գործիչներ և ԶԼՄ-ներ, որոնք նշում են իրենց երկրում օտարերկրյա զորքերի ներկայությանը վերջ տալու անհրաժեշտությունը, կոչ են արել դուրս բերել ամերիկյան ուժերին:
Իրաքի խորհրդարանը նաև կոչ է արել կառավարությանը որոշակի ժամանակացույց ճշտել արտասահմանյան զորքերի դուրսբերման կապակցությամբ: