Նեթանյահու.«Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս գալու շեմին է»
https://parstoday.ir/hy/news/world-i87480-Նեթանյահու._Թրամփը_ՀԳՀԾ_ից_դուրս_գալու_շեմին_է
Սիոնիստական չեժիմի վարչապետն ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի և «5+1» երկրների հետ միջուկային համաձայնությունից դուրս գալու շեմին է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2018 07:43 Asia/Tehran
  • Նեթանյահու.«Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս գալու շեմին է»

Սիոնիստական չեժիմի վարչապետն ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի և «5+1» երկրների հետ միջուկային համաձայնությունից դուրս գալու շեմին է»:

Վկայակոչելով Իսրայելի 10-րդ ալիքը, ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է, որ երկուշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օկուպացված Ղոդսում հանդիպել է Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լը Դրիանին ու Հեյկո Մասին: Հանդիպան ընթացքում Նեթանյանուն հայտարարել է.«Եթե ՀԳՀԾ-ում լուրջ փոփոխություն չարվի, 2018թ. մայիսի 12-ին ԱՄՆ-ն դուրս կգա այս միջազային համաձայնությունից»:

Հանդիպման ընթացքում Նեթանյահում նշել է համաձայնության մեջ մնալու Թրամփի պայմանները, որոնք են՝ ՀԳՀԾ-ի և Իրանի հրթիռային ծրագրի առնչությունը, առանց սահմանափակումների Իրանի ռազմական կենտրոններին հասանելիությունը և ուրանի հարստացման սահմանափակման ժամկետի վերցումը: Նեթանյահուն շեշտել է, որ այդ պայմաններ չիրագործվելու դեպքում, ԱՄՆ-ն դուրս կգա միջուկային համաձայնությունից:

Հատկանշական է, որ ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և միջուկային համաձայնության մյուս կողմերը բազմիցս շեշտել են, որ ՀԳՀԾ-ն միձազգային համաձայնություն է նշելով.«Սա երկկողմ համաձայնություն չէ, որ հնարավոր լինի փոփոխության ենթարկել»:

Հակադրվելով Թրամփին աշխարհը ՀԳՀԾ-ի պահպանման կողմնակից է: