Amnesty International.«Եմենի ժողովրդի դժբախտության պատճառը ամերիկյան ու արևմտյան զենքերն են»
Մարտ 27, 2018 08:30 Asia/Tehran
Amnesty International կազմակերպությունը հայտարարել է.«ԱՄՆ-ն ու արևմուտքը, Սաուդյան Արաբիային զենք տրամադրելով, մեղսակից են դարձել Եմենի ողբերգությանը»:
Amnesty International կազմակերպության Միջին Արևելքի ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Լին Մալոֆն ասել է.«Եմենի պատերազմից երեք տարի անց իրավիճակի բարելավման ոչ մի նշույլ չկա և հակամարտող կողմերը շարունակում են ժողովրդին վնասող ու տանջանող քայլերը»:
Amnesty International կազմակերպությունը հավելել է.«ԱՄՆ-ն և Ֆրանսիայի, Իսպանիայի և Իտալիայի նման երկրները միլիարդավոր դոլար արժողությամբ զենք տրամադրելով Սաուդյան Արաբիային, խաղաղ քաղաքացիների կյանքին ու գոյքին վնաս հասցնելուց բացի, վարկաբեկում են նաև զենքի առևտրի համաշխարհային պայմանագիրը»:
Պիտակ