Ռուսաստանի սահմաններին ավելացել են հետախուզական թռիչքները
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է այդ երկրի սահմանամերձ շրջաններում հետախուզական թռիչքների ավելացման մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության օրգան «Կրասնայա Զոյվոզդա» թերթի հաղորդմամբ՝ ՌԴ պաշտպանության պաշտոնյաները շաբաթ օրը հայտարարել են, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի սահմաններում 23 օտարերկրյա ինքնաթիռներ թռիչք են իրականացրել ,մինչդեռ դրան նախորդած շաբաթ հաղորդվել էր 16 թռիչքի մասին :
ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնյաները նաև հաղորդել են, որ անցած շաբաթ իրականացված հետախուզական թռիչքներից վեցի դեպքում, ռուսական ինքնաթիռները կանխել են այդ երկրի օդային տարածքի խախտումը:
Վերջին օրերի ընթացքում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման դեպքից հետո, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները սրվել են: Լոնդոնը Մոսկվային մեղադրել է այդ հարցում դերակատար լինելու մեջ, սակայն Կրեմլը մերժել է մեղադրանքը: Լարվածության հետևանքով Բրիտանիան և Ռուսաստանը տասնյակ դիվանագետների արտաքսել են երկրից: