Human Rights Watch-ը քննադատել է Սիոնիստական ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/world-i87896-human_rights_watch_ը_քննադատել_է_Սիոնիստական_ռեժիմին
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է,որ Սիոնիստական ռեժիմի ավագ պաշտոնատարներն աջակցում են պաղեստինցիների դեմ ռազմական սպառազինությունների օգտագործմանը: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2018 13:02 Asia/Tehran
  • Human Rights Watch-ը քննադատել է Սիոնիստական ռեժիմին

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է,որ Սիոնիստական ռեժիմի ավագ պաշտոնատարներն աջակցում են պաղեստինցիների դեմ ռազմական սպառազինությունների օգտագործմանը: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Միջինարևելյան հարցերի գծով փոխտնօրեն՝ Էրիկ Գոլդստեյնը հրապարակել է հոդված, որում  հայտարարել է.«Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտորեն հայտարարել էին, որ բաժանարար պատի մոտ տեղակայված զինվորներին թույլատրվել է կրակել նրանց ուղղությամբ, ովքեր կմոտենան սահմանին»:

«Պաղեստինցիների կազմակերպած ցույցերի ընթացքում զոհվածների ու վիրավորների մեծ թիվը իսրայելցի զինվորներին կրակելու  իրավունք տրվելու արդյունքն է, ինչը միջազգային օրենքների խախտում է նշանակում: Այս դեպքում կրկնապատկվում է Պաղեստինում իրականացված ոճրագործության վերաբերյալ պաշտոնական հետաքննություն անցկացնելու Միջազգային քրեական դատարանի նախաձեռնության նշանակությունը»․ ասված է Գոլդստեյնի հաղորդագրության մեջ:

«Վերադարձի իրավունք» մեծ քայլերթի մեկնարկից ի վեր 18 պաղեստինցի է նահատակվել և ավելի քան 1900-ը վիրավորվել են: Մեծ քայլերթը մեկնարկել է մարտի 30-ին՝ հողի օրը: Այն դեռ շարունակվում է: