Կալիֆորնիայի հրաձգության հեղինակը սպանվել է
ԱՄՆ ոստիկանությանը տեղեկացրել է, որ կինը, ով եղել է YouTube-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության հեղինակը, սպանվել է:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն, Կալիֆորնիայի ոստիկանությունը հայտարարել է, որ դեռևս պարզ չէ, հրաձիգը սպանվել է , թե ինքնասպան է եղել:
Դեպքի հավանական զոհերի մասին տեղեկություններ չկան: Հիվանդանոցային աղբյուրները տեղեկացրել են մի քանի հոգու վիրավորվելու մասին: նշվում է, որ զոհերի թիվը հավանաբար ավելանալու է:
Ամերիկյան լրատվամիջոցները երեքշաբթի օրը հաղորդել էին YouTube համաշխարհային ցանցի կենտրոնական գրասենյակում հրաձգություն դեպքի մասին: Շենքում աշխատում է 1700 հոգի:
Ամեն տարի ԱՄՆ-ի տարբեր շրջաններում հազարավոր մարդիկ հրաձգությունների զոհ են դառնում: