ԵՄ.«Եմենի իրավիճակը գնալով ծանրանում է»
https://parstoday.ir/hy/news/world-i87940-ԵՄ._Եմենի_իրավիճակը_գնալով_ծանրանում_է
Եվրամիության ճգնաժամի կարգավորման և հումանիտար օգնությունների հարցերով հանձնակատարը երեքշաբթի օրը հայտարարել է, որ 2017 թվականի համեմատությամբ Եմենում մարդկային իրավիճակն ավելի է ծանրացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2018 08:10 Asia/Tehran
  • ԵՄ.«Եմենի իրավիճակը գնալով ծանրանում է»

Եվրամիության ճգնաժամի կարգավորման և հումանիտար օգնությունների հարցերով հանձնակատարը երեքշաբթի օրը հայտարարել է, որ 2017 թվականի համեմատությամբ Եմենում մարդկային իրավիճակն ավելի է ծանրացել:

Ինչպես ԻՌՆԱ գործակալությունն է հաղորդել, Ժնևում Եմենին աջակցության միջազգային համագումարում Քրիստոս Ստայլիանիդեսն ասել է.«Անցյալ տարվա համեմատությամբ, Եմենում ավելի մեծ թվով մարդիկ օգնության կարիք ունեն»:

«Միլիոնավոր եմենցի երեխաներ թերսնված են».-հավաստիացրել է Եվրամիության ճգնաժամի կարգավորման և հումանիտար օգնությունների հարցերով հանձնակատարը:

Քրիստոս Ստայլիանիդեսն ավելացրել է.«Եմենի վրա Արաբիայի հարձակման պատճառով, եմենցի երեխաները զրկվել են կրթվելու հնարավարությունից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝  Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի օրը նշել է, որ Եմենին անհապաղ օգնություններ են անհրաժեշտ: