Կրեմլ. Բրիտանիան պետք է ներողություն խնդրի Ռուսաստանից
Կրեմլի խոսնակն ասել է. «Ռուսաստանին ուղղած մեղադրանքների համար Բրիտանիան ներողություն պիտի խնդրի Մոսկվայից»:
Համաձայն ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման, Դմիտրի Պեսկովը Բրիտանիայում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի կապակցությամբ ասել է. «Ամեն դեպքում Լոնդոնը պարտավորվելու է ներողություն խնդրել, սակայն դա երկար գործընթաց է լինելու: Այդ հարցում Բրիտանիայի անխոհեմությունը գերազանցել է ընդունելի սահմանները»:
Պեսկովը վստահություն է հայտնել, որ Սկրիպալի գործով Ռուսաստանին ուղղված Բրիտանիայի մեղադրանքները երբևէ չեն ապացուցվելու:
«Սկրիպալի գործով Ռուսաստանին ուղղված մեղադրանքների մերժող հստակ ապացույցներ գոյություն ունեն»,-հավելել է Պեսկովը:
Պեսկովն ասել է. «Այժմ հարցը կայանում է նրանում թե բրիտանական կողմի մեղադրանքներն ի՞նչ հիմնավորումներ ունեն և Լոնդոնն այդ կապակցությամբ պատասխանատու պիտի լինի»:
Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման գործով Լոնդոնի ու Մոսկվայի միջև լարվածությունը սրվել է: