Լավրով. Արևմտյան պատժամիջոցները սպառնում են աշխարհի կայունությանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը արևմտյան պատժամիջոցները բնութագրել է համաշխարհային կայության դեմ ուղղված սպառնալիք:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը Մոսկվայում տեղի ունեցած 7-րդ միջազգային անվտանգության կոնֆերանսի ելույթում ասել է, որ Արևմուտքի պատժամիջոցները հարվածում են աշխարհին, և Վաշինգտոնը փորձում է իր սկզբունքները պարտադրել աշխարհի մյուս երկրներին: Այս մասին հաղորդել է «Ալ Ջազիրա» լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում աշխարհաքաղաքական քարտեզը փոխվել է բազմաբևեռ աշխարհի:
Լավրովը հավելել է, որ Արևմուտքն իրեն համարում է աշխարհի առաջնորդը և չի հարգում համաձայնությունները:
Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ միջազգային անաչառ հետաքննություններ պետք է անցկացվեն ռուսական հետախուզության նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի գործի շուրջ: