Ավարֆվեց Չմիավորման շարժման ԱԳ նախարարների 18-րդ նստաշրջանը
https://parstoday.ir/hy/news/world-i88156-Ավարֆվեց_Չմիավորման_շարժման_ԱԳ_նախարարների_18_րդ_նստաշրջանը
Չմիավորման շարժման ԱԳ նախարարների 18-րդ նստաշրջանն ուրբաթ օրն ավարտեց իր աշխատանքը: Նստաշրջանի ավարտին հրապարակվեց հաղորդագրություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2018 02:49 Asia/Tehran
  • Ավարֆվեց Չմիավորման շարժման ԱԳ նախարարների 18-րդ նստաշրջանը

Չմիավորման շարժման ԱԳ նախարարների 18-րդ նստաշրջանն ուրբաթ օրն ավարտեց իր աշխատանքը: Նստաշրջանի ավարտին հրապարակվեց հաղորդագրություն:

«Հանուն կայուն զարգացման նպատակների իրագործման միջազգային անվտանգության ու խաղաղության տարածման» թեմայով Չմիավորման շարժման անդամ երկրների ԱԳ նախարարների հերթական նստաշրջանը 120 անդամ և 17 դիտորդ երկրների, նաև միջազգային 10 կառույցների 800 ներկայացուցիչների մասնակցությամբ, անցկացվեց  հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ Բաքվում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հաղորդագրության մեջ դատապարտվել են պաղեստինցիների դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի թշնամական քայլերն, այդ թվում սիոնիստական քաղաքավանների ընդլայնումը, տների ու գույքի ավերումը և հազարավոր պաղեստինցի խաղաղ քաղաքացիների  կալանավորումը:

Չմիավորման շարժման ԱԳ նախարարներն այդ հաղորդագրության մեջ դատապարտել են Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի զորայինների վերջին ոճրագործությունները, պահանջելով անհապաղ վերջ  տալ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ոճրագործություններին և մարդու իրավունքների ոտնահարմանը: