Թուրքիայի ժողովրդի մեծ մասը դեմ է Էրդողանի նախագահության շարունակմանը
Անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի ժողովրդի կեսը չի ցանկանում, որ այդ երկրում շարունակվի Ռեջեբ Թաիբ Էրդողանի նախագահությունը: Այդ մասին վկայում են Թուրքիայի MetroPOLL Ռազմավարական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի 2018 թվականի մարտ ամսին անցկացրած հարցման արդյունքները:
Հարցման մասնակիցների 49.8 տոկոսը կողմ է Էրդողանի՝ նախագահի պաշտոնում մնալուն:
Հարցվողների 42 տոկոսը դեմ է արտահայտվել Էրդողանի նախագահության շարունակվելուն և 8.1 տոկոսը կարծիք չի հայտնել:
Ըստ սոցհարցման արդյունքների՝ Թուրքիայի ժողովրդի ընդամենը 39.1 տոկոսն է կողմ «Արադարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների կոալիցիա կազմելուն, 32.6 տոկոսը դեմ է, իսկ 28.3 տոկոսը կարծիք չի հայտնել այդ մասին:
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի մարտին: