Ավիահարվածների հետևանքով Ռաքքայում տասնյակ մարդիկ են մահացել
https://parstoday.ir/hy/news/world-i8881-Ավիահարվածների_հետևանքով_Ռաքքայում_տասնյակ_մարդիկ_են_մահացել
Հյուսիսային Սիրիայի Ռաքքա քաղաքում («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մայրաքաղաք) տեղի ունեցած ավիահարվածների արդյունքում առնվազն մի քանի տասնյակ սպանվածներ և վիրավորներ կան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2016 19:56 Asia/Tehran
  • Ավիահարվածների հետևանքով Ռաքքայում տասնյակ մարդիկ են մահացել

Հյուսիսային Սիրիայի Ռաքքա քաղաքում («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մայրաքաղաք) տեղի ունեցած ավիահարվածների արդյունքում առնվազն մի քանի տասնյակ սպանվածներ և վիրավորներ կան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խումբը:

Հաղորդվում է, որ մահացածների թվում կան կանայք և երեխաներ, իսկ վիրավորների թիվը մոտավոր հաշվարկներով կարող է հասնել 60-ի: Խումբը չի մասնավորեցրել, թե արդյոք ավիահարվածները հասցվել են ռուսական օդուժի կողմից, թե ոչ:

Սիրիայի հակամարտության կարգավորման նպատակով Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունն ուժի մեջ է մտել երեք շաբաթ առաջ` որոշակիորեն նվազեցնելով երկրում բռնությունների մակարդակը: Հրադադարը չի առնչվում «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմավորումներին: