Վրաստանի նախագահի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ին Թբիլիսիի միացման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i88970-Վրաստանի_նախագահի_հայտարարությունը_ՆԱՏՕ_ին_Թբիլիսիի_միացման_մասին
«ՆԱՏՕ-ին Վրաստանի միացումն այդ երկրի ժողովրդի որոշումն է».-ասել է Վրաստանի նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2018 07:31 Asia/Tehran
  • Վրաստանի նախագահի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ին Թբիլիսիի միացման մասին

«ՆԱՏՕ-ին Վրաստանի միացումն այդ երկրի ժողովրդի որոշումն է».-ասել է Վրաստանի նախագահը:

Երեքշաբթի օրը Թբիլիսիում ՆԱՏՕ-ի օրերին մեկնարկի արարողության ժամանակ, Գեորգի Մարգեվալաշվիլին ասել է.«Տարբեր ծրագրերում ակտիվ մասնակցությամբ, Վրաստանն ապացուցել է ՆԱՏՕ-ին իր հավատարմությունը»:

«Ներկայումս ՆԱՏՕ-ի և արևմտյան արժեքների դեմ քարոզչական պատերազմ է գնում և այդ խնդիրները դիմագրվելու համար պետք է համատեղ ջանքեր տանել».-ասել է Վրաստանի նախագահը:

Արդեն 11-րդ անգամն է , որ ՆԱՏՕ-ի օրերը Վրաստանում են անցկացվում:

Տարիներ շարունակ Վրաստանը փորձել է ինտեգրվել ՆԱՏՕ-ի կազմում: Դա այն դեպքում, երբ Ռուսաստանը դեմ է այդ քայլին և դեպի իր երկրի սահմաններ ՆԱՏՕ-ի տարածումը համարում է տարածաշրջանի ապակայունացման գործոնը: