Վրաստանի նախագահի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ին Թբիլիսիի միացման մասին
«ՆԱՏՕ-ին Վրաստանի միացումն այդ երկրի ժողովրդի որոշումն է».-ասել է Վրաստանի նախագահը:
Երեքշաբթի օրը Թբիլիսիում ՆԱՏՕ-ի օրերին մեկնարկի արարողության ժամանակ, Գեորգի Մարգեվալաշվիլին ասել է.«Տարբեր ծրագրերում ակտիվ մասնակցությամբ, Վրաստանն ապացուցել է ՆԱՏՕ-ին իր հավատարմությունը»:
«Ներկայումս ՆԱՏՕ-ի և արևմտյան արժեքների դեմ քարոզչական պատերազմ է գնում և այդ խնդիրները դիմագրվելու համար պետք է համատեղ ջանքեր տանել».-ասել է Վրաստանի նախագահը:
Արդեն 11-րդ անգամն է , որ ՆԱՏՕ-ի օրերը Վրաստանում են անցկացվում:
Տարիներ շարունակ Վրաստանը փորձել է ինտեգրվել ՆԱՏՕ-ի կազմում: Դա այն դեպքում, երբ Ռուսաստանը դեմ է այդ քայլին և դեպի իր երկրի սահմաններ ՆԱՏՕ-ի տարածումը համարում է տարածաշրջանի ապակայունացման գործոնը: