Տարաձայնություններ Սպիտակ տանը ՝ հակառուսական պատժամիջոցների շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i88990-Տարաձայնություններ_Սպիտակ_տանը_հակառուսական_պատժամիջոցների_շուրջ
ԱՄՆ տնտեսական հարցերով նոր խորհրդականի և ԱՄԿ-ում այդ երկրի դեսպանի միջև բանավեճից հետո, բացահայտվել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների իրականացման ժամկետի հարցում Սպիտակ տան կազմում ներքին տարաձայնությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2018 09:19 Asia/Tehran
  • Տարաձայնություններ Սպիտակ տանը ՝ հակառուսական պատժամիջոցների շուրջ

ԱՄՆ տնտեսական հարցերով նոր խորհրդականի և ԱՄԿ-ում այդ երկրի դեսպանի միջև բանավեճից հետո, բացահայտվել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների իրականացման ժամկետի հարցում Սպիտակ տան կազմում ներքին տարաձայնությունները:

Ինչպես հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, Լարի Կուդլավն ասել է, որ Նիքի Հեյլին տառապում է «ակնթարթային մոլորությամբ»:

Ավելի վաղ ևս Կուդլավը հակադարձելով Հեյլիի խոսքերին, լրագրողներին ասել էր, որ նա գործում է ոլորաններից առաջ:

ԱՄՆ տնտեսական հարցերով նոր խորհրդականը հավելել է.«Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները քննարկվում են, սակայն դեռևս չեն իրականացվել»:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը շեշտել էր, որ Վաշինգտոնը երկուշաբթի օրը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է գործադրելու ՝ Սիրիայում վերջին քիմիական հարձակումից հետո այդ երկրի կառավարությանը պաշտպանելու համար: