ՆԱՏՕ-ն հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Մարտ 20, 2016 07:17 Asia/Tehran
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը Ստամբուլի Բեյօղլուի շրջանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի վերաբերյալ գրավոր հայտարարությամբ է հանդես եկել:
Ստոլտենբերգը ցավակցել է զոհերի ընտանիքներին և թուրք ժողովրդին: ''Ահաբեկչությունը որևէ կերպ չի կարող արդարացվել: Պետք է միասին պայքարել ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ'', ասել է Ստոլտենբերգը: Հիշեցնենք, որ Անկախը հաղորդել էր, որ մարտի 19-ի առավոտյան Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ թաղամասում՝ Թաքսիմ հրապարակի հարևանությամբ , պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը որոտացել է առևտրական կենտրոնի հարևանությամբ:
ankakh.com
20/3/2016
Պիտակ