Եվրամիությունը հանդես է եկել Սիոնիստական ռեժիմի բռնություններին վերջ դնելու կոչով
Եվրամիությունը պահանջել է վերջ դնել Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների նկատմամբ կիրառվող բռնություններին:
Associated Press-ի հաղորդմամբ՝ Եվրամիության դիվանագիտական ծառայությունների բաժինը շաբաթ օրը հրապարակել է հաղորդագրություն, որում դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների նկատմամբ կիրառվող բռնությունները և պահանջել է վերջ դնել դրանց:
Եվրամիությունն այն դեպքում է հրապարակել այդ հաղորդագրությունը, երբ չորս պաղեստինցիներ՝ այդ թվում մի պատանի, Գազայում ընթացող բողոքի ակցիայի ընթացքում նահատակվել են սիոնիստ զորայինների գնակից:
Եվրամիության դիվանագիտական ծառայությունների բաժինը նաև իր հաղորդագրությամբ մեջ պահանջել է ամբողջական հետաքննություն անցկացնել իսրայելցի զորայինների կողմից բողոքարարների ուղղությամբ իրականացված հրաձգության վերաբերյալ:
Գազայի հատվածը երեկ պաղեստինցների չորրորդ շաբաթական բողոքի ակցիայի ականատեսն է եղել:
Տարածաշրջանում ՄԱԿ-ի ավագ պատվիրակ Նիկոլայ Մելադենովն ասել է. «Ցավալի երևույթ է երեխաների ուղղությամբ հրաձգությունը և պետք է անհապաղ հետաքննություն անցկացնել այս կապակցությամբ»: