Էրդողան. ԱՄՆ-ն սպառնալիք է համարվում Թուրքիայի համար
Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին կրկին մեղադրել է քուրդ աշխարհազորայիններին զինելու հարցում: Նա ասել է. «Սա նշանակում է, որ մենք սպառնալիքի ենք ենթարկվում մեր ռազմավարական դաշնակցի կողմից»:
Ռեջեբ Թայիբ Էրդողանը շաբաթ գիշեր Թուրքիայի «Էն Թի Վի» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «Մենք մեր գումարներով չենք կարողանում ԱՄՆ-ից զենք գնել, սակայն ԱՄՆ-ն ու միջազգային կոալիցիայի ուժերը անվճար սպառազինություն են տրամադրում ՔԲԿ-ի նման ահաբեկչական խմբերի»:
Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ին Թուրքիայի համար սպառնալիքի աղբյուր ներկայացնելով, ընդգծել է. «Մենք Թուրքիայում ծանր հարվածներ ենք հասցրել ահաբեկիչներին և երկրի սահմաններից դուրս էլ սպանել են ավելի քան 4250 ահաբեկիչների, սակայն նրանք հովանավորվում են ԱՄՆ-ի կողմից»:
Էրդողանն առաջ քաշելով այն հարցը, թե Սիրիայի հյուսիսում արևմուտքի ու ԱՄՆ-ի ռազմաբազաներն ի՞նչ նպատակով են ստեղծվել, ասել է. «Արևմուտքը վտանգավոր նախագիծ է մշակում Թուրքիայի համար»: