Այսօր Երջանկության միջազգային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i8944-Այսօր_Երջանկության_միջազգային_օրն_է
2012թ. ՄԱԿ-ը մարտի 20-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր (International Day of Happiness)՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը մեր մոլորակի բոլոր մարդկանց համար ընդհանուր զգացում է եւ այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2016 08:26 Asia/Tehran
  • Այսօր Երջանկության միջազգային օրն է

2012թ. ՄԱԿ-ը մարտի 20-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր (International Day of Happiness)՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը մեր մոլորակի բոլոր մարդկանց համար ընդհանուր զգացում է եւ այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է:

Այդ կապակցությամբ երկրներին կոչ է արվում ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության բարելավման ուղղղությամբ:

ՄԱԿ-ը անդամ երկրներին, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին եւ քաղաքացիական հասարակություններին առաջարկում է համապատասխան կերպով նշել Երջանկության օրը, այդ թվում՝ լուսավորչական միջոցառումներ կազմակերպելով, հայտնում է Calend-ը: