Ռուսաստանը և Չինաստանը դեմ են ՀԳՀԾ-ի վերանայմանը
(last modified Mon, 23 Apr 2018 14:12:08 GMT )
Ապրիլ 23, 2018 18:42 Asia/Tehran
  • Ռուսաստանը և Չինաստանը դեմ են ՀԳՀԾ-ի վերանայմանը

Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ դեմ են Իրանի միջուկային համաձայնության վերանայմանն ուղղված ցանկացած քայլի:

Պեկինում հրավիրված մամուլի ասուլիսում, Սերգեյ Լավրովն ասել է .«Ռուսաստանը խիստ բացասական է գնահատում Սիրիայի վրա ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարձակումն՝ այն միջազգային իրավունքների բացահայտ ոտնահարում որակելով»:

Մամուլի ասուլիսում Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին ասել է.«Պեկինը դեմ է առանց ՄԱԿ-ի հաստատման քայլերի և միջազգային հարաբերություններում բռնությունների կիրառմանը»:

«Չինաստանը և Ռուսաստանը՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներ, ընդհանուր շահեր ու կողմնորոշումներ ունեն և պատասխանատվություն են զգում ներկա պայմաններում միջազգային անվտանգության դեմ ուղղված հին ու նոր սպառնալիքների և համաշխարհային իրավիճակի կապակցությամբ : Պեկինը և Մոսկվան գործում են փոխադարձ հարգանքի  և միջազգային անվտանգության պահպանման անհրաժեշտության սկզբունքների համաձայն»:

Հաշվի առնելով միջուկային ու հրթիռային փորձարկումները դադարեցնելու մասին Փխենյանի կայացրած որոշումը, Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները բանակցել են Կորեական թերակղզու իրավիճակի շուրջ: