Թրամփ. Չի կարելի Իրանի թույլատրել միջուկային զենք արտադրել
https://parstoday.ir/hy/news/world-i89598-Թրամփ._Չի_կարելի_Իրանի_թույլատրել_միջուկային_զենք_արտադրել
ԱՄՆ նախագահը, երեքշաբթի օրը Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ կրկնել է ԻԻՀ-ի իր հակաիրանական հայտարարությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2018 00:59 Asia/Tehran
  • Թրամփ. Չի կարելի Իրանի թույլատրել միջուկային զենք արտադրել

ԱՄՆ նախագահը, երեքշաբթի օրը Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ կրկնել է ԻԻՀ-ի իր հակաիրանական հայտարարությունները:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփը նշել է, որ չի կարելի Իրանին թույլատրել միջուկային զենք արտադրել և կրկին ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն վատ համաձայնություն է:

Թրամփն այն պայմաններում է նման ծիծաղելի հայտարարություն կատարել, երբ ՄԱԿ-ը, ԱԽ-ն ու ԱԷՄԳ-ն բազմիցս ընդգծել են Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական բնույթը:

ԱՄՆ նախագահը նաև Իրանին տարածաշրջանի անկայունություններից շատերի պատասխանատու է ներկայացրել և նշել, որ ԻԻՀ-ն աջակցում է ահաբեկչությանը:

Ֆրանսիայի նախագահն էլ Թրամփի գոհունակությանն արժանանալու համար, ընդգծել է. «Իրանի հրթիռային պաշտպանական ծրագրի ու այդ երկրի տարածաշրջանային ազդեցության սահամանափակման անհրաժեշտության հարցում Փարիզը համակարծիք է Վաշինգտոնի հետ»:

Իրանը տարածաշրջանում սաուդյան-արաբական առանցքի սադրանքների ու քայլերի դիմակայման հարցում հիմնական դերակատարություն ունի: