Լոնդոնի քաղաքապետ.«Թրամփը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի»
Լոնդոնի քաղաքապետը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պաշտոնապես ներողություն խնդրել:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Սադեղ Խանը, որ Դոնալդ Թրամփի ընդդիմադիրներից է համարվում, կիրակի օրը «ITV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.«Թրամփը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի «Նախ Բրիտանիան» աջակողմյան ու ծայրահեղական խմբավորման հակաիսլամական ուղերձը վերահրապարակելու համար»:
Սադեղ Խանը հավելել է. «Այժմ Բրիտանիայի ատելության մթնոլորտի ճարտարապետը հրավիրել է ԱՄՆ-ի ատելության մթնոլորտի ճարտարապետին»:
Թրամփը 2017 թվականի նոյեմբերին վերահրապարակել էր «Նախ Բրիտանիան» աջակողմյան ու ծայրահեղական խմբավորման հրապարակած հակաիսլամական տեսագրությունները:
Թրամփն անցած մեկ տարվա ընթացքում Բրիտանիայի ժողովրդի՝ իր քաղաքականությունների նկատմամբ ցուցաբերած զայրույթի պատճառով երեք անգամ հետաձգել է այդ երկիր կատարելիք իր ուղևորությունը:
ԱՄՆ նախագահը հուլիսի 13-ին կմեկնի Լոնդոն: