Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Նուր Օթան» կուսակցությունը. exit poll
Մարտ 21, 2016 07:09 Asia/Tehran
Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում, exit poll-ի տվյալներով, հաղթանակ է տանում «Նուր Օթան» կուսակցությունը։
Exit poll-ի համաձայն՝ «Նոր Օթանը» հավաքել է ձայների 82 տոկոսը, Ղազախստանի կոմունիստական ժողովրդական կուսակցությունը՝ 7.17 տոկոս, «Ակ ժոլը»՝ 7.22 տոկոս, «Բիրլիկը»՝ 0.35 տոկոս, Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 1.21 տոկոս, «Աուիլը»՝ 2.05 տոկոս, հայտնում է «Կազինֆորմը»։
Exit poll-ի հաշվարկները ներառնում են 14 մարզեր եւ Աստանա ու Ալմաթի քաղաքները։ Exit poll-ն անցկացվել է 750 ընտրատեղամասերում։ Ընդհանուր առմամբ հարցվել է 75 հազար ընտրող:
Պիտակ