Իտալիայում կկայանա Իրանի ու եվրոպական 4 երկրների նիստը
Մայիս 03, 2018 07:44 Asia/Tehran
ԵՄ-ին անդամակցող 4 երկրների և Իրանի ներկայացուցիչները, Իտալիայի մայրաքաղաք Հռումում կանդիպեն միմյանց:
Իտալիայի ԱԳ նախարարության իրազեկ պաշտոնյան Իրանի ռադիո-հեռուստատեսության թղթակցին տված հարցազրույցում ասել է.«Իտալիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի դիվանագետները հինգշաբթի օրը փակ դռների հետևում կհանդիպեն Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կզրուցեն տարածաշրջանային խնդիրների շուրջ»:
Եվրոպական 4 երկրների ներկայացուցիչները փետրվար ամսին նույնպես Մյունխենում հանդիպել էին միմյանց:
Այս նիստի ընթացքում իրանական պատվիրակությանը գլխավորում է Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին:
Պիտակ