Լոնդոնը պաշտպանում է ՀԳՀԾ-ն. Բրիտանիայի կառավարության խոսնակ
(last modified Fri, 04 May 2018 02:56:20 GMT )
Մայիս 04, 2018 07:26 Asia/Tehran
  • Լոնդոնը պաշտպանում է ՀԳՀԾ-ն. Բրիտանիայի կառավարության խոսնակ

Բրիտանիայի կառավարության խոսնակը հինգշաբթի օրն ընդգծել է, որ Լոնդոնը պահանջում է պահպանել Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային համաձայնությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էդվին Սամուելը հայտարարել է. «Լոնդոնի դիտանկյունից ՀԳՀԾ-ի չեղարկումն այդ միջազգային համաձայնության կողմերի, այդ թվում ԱՄՆ-ի շահերի ուղղությամբ չի լինելու»:

Բրիտանիայի կառավարության խոսնակը նաև հակազդելով Իրանի դեմ Սիոնիստական Ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին քարոզչական շոուին, ընդգծել է. «Նեթանյահուի  հայտարարությունների կապակցությամբ Լոնդոնի դիրքորոշումը հստակ է և Բրիտանիան իր աջակցությունն է հայտնում միջուկային համաձայնությանը»:

Սիոնիստական Ռեժիմի վարչապետը երկուշաբթի օրը հեռուստախցիկների դիմաց ցուցադրելով մի շարք թղթեր, խտասալիկներ ու պատկերներ հայտարարել էր, թե Իրանն ատոմային զենք արտադրելու գաղտնի ծրագիր ունի:

Նեթանյահուն այն պայմաններում է կրկնել այդ  հայտարարությունը, երբ ԱԷՄԳ-ն 2016 թվականի հունվարի 17-ին ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելու օրից մինչև այսօր, իր առնվազն 10-ը  զեկույցներում հաստատել է միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմությունը: