Եվրոպան չպետք է ՀԳՀԾ-ի ճակատագիրը կապի Վաշինգտոնի որոշման հետ
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի խորհրդականը երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «նարցիստ» է անվանեց և ասել. «ՀԳՀԾ-ի հարցում Եվրոպան չպետք է այս աստիճան ուշադրություն ցուցաբերի նրա հանդեպ»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Նաթալի Թուչին Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Գուցե Եվրոպան չպետք է այսքան ուշադրություն ցուցաբերի մեծ նարցիստին և իր ուշադրությունը կենտրոնացնի առանց ԱՄՆ-ի ներկայության ՀԳՀԾ-ի պահպանման վրա»:
ՀԳՀԾ-ի գործադրման խափանելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելոըց հետո վերածվել են այս միջազգային համաձայնության չեղարկման սպառնալիքի:
Թրամփն այսօր հայտարարելու է ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր դիրքորոշումը:
Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը գործադրման է հանձնվել 2016 թվականի հունվարից: