Անօթևանների հետ կապված խիստ ճգնաժամ Կալիֆորնիայում
«Վաշինգտոն Փոստ» օրաթերթը գրել է. «ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում անօթևանների ճգնաժամային վիճակը սրվել է»:
«Կալիֆորնիա նահանգի անօթևանների ճգնաժամի խստությունը գերազանցում է մյուս նահանգներին և տեղական իշխանություններն անկարող են լուծում տալ դրան»,-իր հաղորդման մեջ հավելել է «Վաշինգտոն Փոստ» օրաթերթը:
Օրաթերթի ինտերնետային կայքէջի հաղորդման համաձայն. «Կալիֆորնիա նահանգի Օրենջ Քանթիի տարածքում գտնվող շուրջ հինգ հազար անօթևաններ անընդհատ ժամանակավոր ապաստարան են որոնում»:
Լոս Անջելեսի քաղաքապետ Էռիկ Գարսեթին վերջերս հայտարարեց, որ Կալիֆորնիա նահանգի անօթևանների ճգնաժամը համարվում է ԱՄՆ-ի բարոյական ու հումանիտար ներկա ամենամեծ ճգնաժամը:
Վերջին շաբաթների ընթացքում տեղական իշխանությունները Սան Ֆրանցիսկոյից սկսած մինչև Օրենջ Քանթի հավաքել են անօթևանների այն ճամբարները, որոնցից մի քանիսը տարիներ շարունակ գոյություն ունեին և երկար ժամանակ հանրային ապաստարան էին համարվում:
Կալիֆորնիա նահանգի քաղաքներից շատերի կենտրոնում ու նույնիսկ այն վայրերում որոնք կառավարվում են հանրային կամ մասնավոր հատկացումներով, կան անօթևանների մեծ թվով վրաններ:
ԱՄՆ-ի անօթևանների գրեթե մեկ երրորդը բնակվում է Կալիֆորնիա նահանգում: