Անօթևանների հետ կապված խիստ ճգնաժամ Կալիֆորնիայում
https://parstoday.ir/hy/news/world-i90860-Անօթևանների_հետ_կապված_խիստ_ճգնաժամ_Կալիֆորնիայում
«Վաշինգտոն Փոստ» օրաթերթը գրել է. «ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում անօթևանների ճգնաժամային վիճակը սրվել է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2018 02:57 Asia/Tehran
  • Անօթևանների հետ կապված խիստ ճգնաժամ Կալիֆորնիայում

«Վաշինգտոն Փոստ» օրաթերթը գրել է. «ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում անօթևանների ճգնաժամային վիճակը սրվել է»:

«Կալիֆորնիա նահանգի անօթևանների ճգնաժամի խստությունը գերազանցում է մյուս նահանգներին և տեղական իշխանություններն անկարող են լուծում տալ դրան»,-իր  հաղորդման մեջ հավելել է «Վաշինգտոն Փոստ» օրաթերթը:

Օրաթերթի ինտերնետային կայքէջի հաղորդման համաձայն. «Կալիֆորնիա նահանգի Օրենջ Քանթիի տարածքում գտնվող շուրջ հինգ հազար անօթևաններ անընդհատ ժամանակավոր ապաստարան են որոնում»:

Լոս Անջելեսի քաղաքապետ Էռիկ Գարսեթին վերջերս հայտարարեց, որ Կալիֆորնիա նահանգի անօթևանների ճգնաժամը համարվում է ԱՄՆ-ի բարոյական ու հումանիտար ներկա ամենամեծ ճգնաժամը:

Վերջին շաբաթների ընթացքում տեղական իշխանությունները Սան Ֆրանցիսկոյից սկսած մինչև Օրենջ Քանթի հավաքել են անօթևանների այն ճամբարները, որոնցից մի քանիսը տարիներ շարունակ գոյություն ունեին և  երկար ժամանակ հանրային ապաստարան էին համարվում:

Կալիֆորնիա նահանգի քաղաքներից շատերի կենտրոնում ու նույնիսկ այն վայրերում որոնք կառավարվում են հանրային կամ մասնավոր հատկացումներով, կան անօթևանների մեծ թվով վրաններ:

ԱՄՆ-ի անօթևանների գրեթե մեկ երրորդը բնակվում է Կալիֆորնիա նահանգում: