Պալմիրայում մարտերի ժամանակ մոտ 30 սիրիացի զինվորական է սպանվել
https://parstoday.ir/hy/news/world-i9094-Պալմիրայում_մարտերի_ժամանակ_մոտ_30_սիրիացի_զինվորական_է_սպանվել
Սիրիայում՝ Պալմիրայի մոտակայքում տեղի ունեցած մարտերի ընթացքում սպանվել է մոտ 30 սիրիացի զինվորական:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2016 18:19 Asia/Tehran
  • Պալմիրայում մարտերի ժամանակ մոտ 30 սիրիացի զինվորական է սպանվել

Սիրիայում՝ Պալմիրայի մոտակայքում տեղի ունեցած մարտերի ընթացքում սպանվել է մոտ 30 սիրիացի զինվորական:

Մարտերը տեղի են ունեցել «Իսմական պետության» և սիրիական կառավարական ուժերի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացվել է Լոնդոնում տեղակայված Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական խորհրդում:

«Իսլամական պետություն»-ը հետ է մղել կառավարական ուժերի հարձակումը, այն ժամանակ, երբ մարտեր էին ընթանում Պալմիրայից 4 կմ հեռավորության վրա: Սիրիական կառավարական ուժերը շարժվում են Պալմիրայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ Ռուսաստանի աջակցությամբ: