Ամերիկյան և եվրոպական ընկերությունները կտուժեն Իրանի դեմ սահմանված շրջափակումներից
https://parstoday.ir/hy/news/world-i91160-Ամերիկյան_և_եվրոպական_ընկերությունները_կտուժեն_Իրանի_դեմ_սահմանված_շրջափակումներից
Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերահաստատելու և առեւտրային պայմանագրերի չեղարկելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը կարող է հանգեցնել ամերիկյան և եվրոպական ընկերությունների միլիարդավոր դոլարների կորստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2018 14:06 Asia/Tehran
  • Ամերիկյան և եվրոպական ընկերությունները կտուժեն Իրանի դեմ սահմանված շրջափակումներից

Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերահաստատելու և առեւտրային պայմանագրերի չեղարկելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը կարող է հանգեցնել ամերիկյան և եվրոպական ընկերությունների միլիարդավոր դոլարների կորստին:

Իրանի միջուկային գործարքից երկրի դուրս գալու  և  Իրանի դեմ նոր պատժամիջոցներ  սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը  մեծ վնասներ կհասցնի ԱՄՆ-ի և եվրոպական օդանավերի գործարաններին, նավթային ընկերություններին և մեքենաշինության գործարաններին: 

ԱՄՆ-ի պատժամիջոցներն այդ երկրի բանկերին և ընկերություններին արգելում է Իրանի հետ առևտուր անել:

Հաղորդման համաձայն, «Boeing» և  «Էյրբաս»  ընկերությունները Վաշինգտոնի ՀԳՀԾ-ից դուրս գալու առաջին վնասվող ընկերություններն են լինելու: 

Իրանի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Boeing և Airbus ինքնաթիռաշինության ընկերությունները 40 միլիարդ դոլարի վնաս են կրելու:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ն անօգուտ է ու ստորագրեց ՄԱԿ-ի հաստատումն ունեցող միջուկային համաձայնությունից այդ երկրի դուրս գալու հրամանագիրը: 

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ՀԳՀԾ-ից հրաժարվելու մասին Դոնալդ Թրամփի որոշումը հայտարարվելուց հետո ընդգծել է. «ԵՄ-ն շարունակելու է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին և վճռակամ է այն պահպանել»:

Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները ևս ընդգծեցին Իրանի հետ միջուկային համաձայնության հանդեպ իրենց հավատարմությունը: