Մակրոնի զգուշացումը Թրամփին
https://parstoday.ir/hy/news/world-i91438-Մակրոնի_զգուշացումը_Թրամփին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահը զգուշացրել է ՀԳՀԾ-ից հրաժարվելուց հետո Արևմտյան Ասիայում լարվածության սրման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2018 14:11 Asia/Tehran
  • Մակրոնի զգուշացումը Թրամփին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահը զգուշացրել է ՀԳՀԾ-ից հրաժարվելուց հետո Արևմտյան Ասիայում լարվածության սրման կապակցությամբ:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցում, Էմանուել Մակրոնը խիստ մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում լարվածության սրման կապակցությամբ:

Հեռախոսազրույցում նրանք քննարկել են նաև առևտրական խնդիրները:

Հաղորդման համաձայն՝ այդ հեռախոսազրույցից հետո՝ կիրակի օրը, թուիթերում գրառում կատարելով, Թրամփը կրկին քննադատել է ՀԳՀԾ-ն և «մեծ սուտ» է համարել միջուկային այդ համաձայնությունը: