Վճռակամ ենք պահպանել ՀԳՀԾ-ն. Մուգերինի
Երեքշաբթի օրը, Բրյուսելում, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն դրական բնութագրեց Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու Իրանի ԱԳ նախարարների մասնակցությամբ գումարված նիստը և ասաց. «Վճռակամ ենք պահպանել ՀԳՀԾ-ն»:
ԻՌՆԱ-ի չորեքշաբթի առավոտյան կատարած հաղորդման համաձայն, Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ նիստին մասնակցողները ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ ցավ հայտնեցին: Նա ասել է. «Իրանի միջուկային համաձայնության եվրոպական կողմերը կրկին ընդգծեցին ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց հավատարմությունը»:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի շահերից Իրանի օգտվելն անհրաժեշտություն է: «Առաջիկա բանակցություններում այս հարցի լուծումների շուրջ զրույց կունենանք»:
Մոգերինին նշել է, որ Իրանի միջուկային համաձայնությունն աշխարհի ու տարածաշրջանի անվտանգության համար կենսական նշանակություն ունի:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը ՀԳՀԾ-ն պահպանելու նպատակով իր շրջայցի շրջանակներում Բրյուսելում բանակցեց իր ֆրանսիացի, գերմանացի ու բրիտանացի պաշտոնակիցների և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի հետ:
Հնգակողմ նիստի ընթացքում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ՀԳՀԾ-ի գործադրումը շարունակելու և եվրոպական կողմից առարկայական երաշխիքներ ստանալու շուրջ բանակցեց եվրոպական կողմերի հետ: