Մերկել.«ՀԳՀԾ-ն կատարյալ չէ,սակայն այն պետք է պահպանվի»
https://parstoday.ir/hy/news/world-i91774-Մերկել._ՀԳՀԾ_ն_կատարյալ_չէ_սակայն_այն_պետք_է_պահպանվի
Գերմանիայի կանցլերն ասել է.«Եվրոպական երկրների կարծիքով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը կատարյալ չէ ,սակայն չնայած ԱՄՆ-ի դուրս գալուն, այն պետք է պահպանվի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2018 12:38 Asia/Tehran
  • Մերկել.«ՀԳՀԾ-ն կատարյալ չէ,սակայն այն պետք է պահպանվի»

Գերմանիայի կանցլերն ասել է.«Եվրոպական երկրների կարծիքով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը կատարյալ չէ ,սակայն չնայած ԱՄՆ-ի դուրս գալուն, այն պետք է պահպանվի»:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալություը, այսօր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի գագաթնաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է.«Եվրամիության երկրները համոզված են ,որ ՀԳՀԾ-ն կատարյալ չէ,սակայն պնդում են,որ այն պետք է պահպանվի»:

Մերկելը հավելել է.« Եվրամիությունում բոլորը նույն տեսակետն ունեն ու համոզված են ,որ պետք է շարունակել մնալ Իրանի հետ միջուկային համաձայնագրում»:

«Պետք է Իրանի հետ ավելի շատ բանակցություններ անցկացնել  հրթիռային ծրագրի նման հարցերի շուրջ»,հավելել է Մերկելը:

Հիշեցնենք,որ 2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ն դուրս եկավ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից և ստորագրեց   Իրանի նկատմամբ պատժամիջոցները  90 և 180 օր ժամկետներում  վերականգնելու հրամանագիրը: