Amnesty International- ը զգուշացնում է Եմենի Ալ-Հուդայդաում իրավիճակի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i91796-amnesty_international_ը_զգուշացնում_է_Եմենի_Ալ_Հուդայդաում_իրավիճակի_վերաբերյալ
Amnesty International-ը զգուշացրել է Եմենի Ալ-Հուդայդա քաղաքում հնարավոր հումանիտար աղետի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2018 14:45 Asia/Tehran
  • Amnesty International- ը զգուշացնում է Եմենի Ալ-Հուդայդաում իրավիճակի վերաբերյալ

Amnesty International-ը զգուշացրել է Եմենի Ալ-Հուդայդա քաղաքում հնարավոր հումանիտար աղետի մասին:

Ռուսիա Ալ-Յոմ ցանցի հաղորդման համաձայն, Amnesty International- ը հայտարարել է, որ  Եմենի Ալ-Հուդայդա քաղաքում, հրաժարված նախագահի ուժերի և բանակի միջև տեղի ունեցած ուժեղ բախումների հետևանքով,  տասնյակ հազարավոր մարդիկ փախել են  քաղաքի արևմուտքից:

Amnesty International- ը նաև զգուշացնում է, որ եթե հակամարտությունը տարածվի քաղաքի բնակելի վայրերում, Ալ-Հադիդա քաղաքում մարդկային աղետ է սպասվում :

Եմենի արևմտյան Ալ-Հուդայդա քաղաքը գտնվում է Կարմիր ծովի ափին և համարվում է բնակչության խտության առումով երկրորդ խոշորագույն քաղաքը: Սաուդյան Արաբիայի կոալիցիոն ուժերի կողմից բնակավայրերի դեմ իրականցվող հավնական հարձակումները սպառնում են Ալ-Հուդայդայի բնակչությանը:

Սաուդյան Արաբիայի հրահրած վայրագ պատերազմի պատճառով, Եմենում վտանգվել է տասնյակ հազարավոր մարդկանց, մասնավորապես կանանց ու երեխաների կյանքը: