Վենդի Շերմանը քննադատել է ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ նախագահի քայլը
ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյան ասել է.«Այս երկրի նախագահը նախկին նախագահ Բարաք Օբամայի ձեռքբերումը ոչնչացնելու նպատակով դուրս եկավ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից»: Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվամական գործակալությունը:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի տեղակալ և այդ երկրի բանակցող թիմի նախագահ Վենդի Շերմանը հինգշաբթի օրն ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատճառներից մեկը հանրապետականների գոհունակությունը շահելն է եղել»:
Շերմանը հստակեցրել է.«Թրամփն այդ քայլով փորձել է ընդհանրացնել ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անհանգստությունը»:
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ն դուրս եկավ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից և ստորագրեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները 90 և 180 օր ժամկետներում վերականգնելու հրամանագիրը: Թրամփի այդ քայլը դատապարտեցին ներքին ու միջազգային շրջանակները: