ԵՄ-ի հանձնակատար. «Բրյուսելը ՀԳՀԾ-ի հարցում կդիմակայի ԱՄՆ-ի ճնշումներին»
Էներգետիկայի գծով Եվրամիության հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն ընդգծել է. «Եվրամիությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցում կդիմակայի ԱՄՆ-ի ճնշումներին ու պահանջներին»:
Շաբաթ օրը Թեհրանում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Միգել Արիաս Կանյետեն, նշելով, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ այս համաձայնագրի վրա ասել է. «ԵՄ-ը կշարունակի իր տնտեսական համագործակցությունն Իրանի հետ»:
Էներգետիկայի գծով ԵՄ-ի հանձնակատարը հավելել է. «ԵՄ-ը վերականգնելու է 1996 թվականին ընդունած օրենքը, որով աջակցություն է ցուցաբերվելու այն ընկերություններին, որոնք ԱՄՆ-ի կողմից կենթարկվեն պատժամիջոցների»:
Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նշելով, որ ԵՄ-ը պետք է իր ամբողջ ջանքերն ի գործի դնի ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ստեղծված վիճակի բարելավման ուղղությամբ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հույս է հայտնել, որ մոտ ապագայում իրականություն կդառնան ԵՄ-ի կողմից Իրանին տրված խոստումները: