Իրանի կապակցությամբ ԱՄՆ-ի վարչակազմի միակ ռազմավարությունը պատժամիջոցների սահմանումն է. «Ատլանտիկ»
Ամերիկյան պարբերականը գրել է. «Իրանի կապակցությամբ ԱՄՆ-ի վարչակազմի թշնամական կողմնորոշումը միտված է այդ երկրի վրա ճնշման գործադրմանը և որևէ տրամաբանության չի հետևում»:
«Ատլանտիկ» ամսաթերթը շաբաթ օրը գրել է. «ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալուց հետո, ԱՄՆ պետքարտուղարության երկու ավագ պաշտոնատարներ, Թեհրանի կապակցությամբ Սպիտակ տան ռազմավարության մասին պարզաբանումներ կատարելու համար հրավիրվեցին այդ նպատակով գումարված նիստին»:
«ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնատարները նիստի ընթացքում հրաժարվեցին պատասխանել այն հիմնական հարցին, թե Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելով Դոնալդ Թրամփն ի՞նչ նպատակ է հետապնդում»,-գրում է «Ատլանտիկ»-ը:
Նրանք անկարող են գտնել այն կարևոր հարցի պատասխանը, թե ՀԳՀԾ-ից հրաժարվելով ԱՄՆ-ն ինչ նպատակի է ձգտում հասնել:
Ամերիկյան պարբերականը հավելել է. «ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնատարների ներկայացրած անորոշ պատասխաններն այն պատճառով չէին, որ նրանք անտեղյակ էին այդ հարցի մասին: Նրանք այդ քայլի մանրամասներով ներկաների հետ կիսվելով ամոթահար պիտի լինեին»:
«Երբ ԱՄՆ նախագահը միջազգային մի համաձայնությունից հրաժարվելու նման վտանգավոր քայլի է գնում, այդ ճանապարհը շարունակելու համար հստակ ծրագիր պիտի ունենա, բայց կարելի է հաստատել, որ ԱՄՆ-ի վարչակազմը Թեհրանի կապակցությամբ որևէ հստակ ռազմավարություն չունի». գրել է պարբերականը: