ԱՄՆ նախագահական ընտրություններին Արաբիայի ու Էմիրությունների միջամտության բացահայտումը զայրացրել է Թրամփին
ԱՄՆ նախագահը մի քանի թուիթերյան գրառումներում իր զայրույթն է արտահայտել ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Արաբիայի ու Էմիրությունների միջամտության մասին «Նյու Յորք Թայմզ»-ի բացահայտումների կապակցությամբ:
«Երիտասարդ լրագրողների ակումբ»-ի հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփն իր թուիթերյան գրառումներից մեկում «Նյու Յորք Թայմզ»-ի այդ հայտարարությունը ծիծաղելի է համարել:
Ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը շաբաթ օրը աղմակահարույց մի հաղորդման մեջ բացահայտումներ կատարեց Արաբիայի ու Էմիրությունների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուլիսային հարաբերությունների մասին:
Համաձայն «Նյու Յորք Թայմզ»-ի հաղորդման, Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ Ջունիորը, ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ հանդիպել է Էմիրությունների ու Արաբիայի հատուկ պատվիրակ Ջորջ Նադերի հետ:
Այս հանդիպմանը ներկա է եղել տեղեկությունների հավաքագրման, սոցիալական ցանցերի միջոցով հանրային կարծիքի կողմնորոշման և քարոզչական ու հոգեբանական պատերազմների սիոնիստ փորձագետ Ջոել Զամելը:
Հանդիպման ժամանակ Արաբիայի ու Էմիրությունների պատվիրակը Դոնալդ Թրամփ Ջունիորին ասել է, որ Էմիրությունների ու Սաուդյան Արաբիայի գահաժառանգները ցանկանում են օժանդակել ընտրություններում Թրամփի հաղթանակին:
Այս աղմկահարույց տեղեկությունները կարող են նոր հուն փոխադրել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին արտասահմանցիների միջամտության և Թրամփի հաղթանակի հարցում նրանց դերակատարության մասին հետաքննությունների ընթացքը: