ՀԳՀԾ-ն որևէ այլընտրանք չունի. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/world-i92138-ՀԳՀԾ_ն_որևէ_այլընտրանք_չունի._Մոգերինի
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, հակազդելով ԱՄՆ պետքարտուղարի արտահայտություններին և ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ այդ միության հավատարմությունն, ասել է. «ՀԳՀԾ-ն որևէ այլընտրանք չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2018 02:24 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն որևէ այլընտրանք չունի. Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, հակազդելով ԱՄՆ պետքարտուղարի արտահայտություններին և ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ այդ միության հավատարմությունն, ասել է. «ՀԳՀԾ-ն որևէ այլընտրանք չունի»:

ԻՌՆԱ-ի երեքշաբթի առավոտյան կատարած հաղորդման համաձայն, Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ-ի պաշտոնական կայքում հրապարակված մի հաղորդագրության մեջ արձագանքել է Իրանի դեմ ԱՄՆ--ի նոր ռազմավարությունն այդ երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից հայտարարվելուն: «Իրանի միջուկային համաձայնությունն ու դրա հանդեպ շարունակական աջակցությունը միջազգային դիվանագիտության նվաճումն է, որը երաշխավորում է Իրանի միջուկային կարողության խաղաղասիրական բնույթը». ասել է նա:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հնդգծել է, որ ԱԷՄԳ-ն իր սեզոնային բոլոր 10 զեկույցներում հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը: Նա հավելել է. «Գործակալությունն ընդգծել է, որ Իրանը թույլատրել է անհրաժեշտ համարվող բոլոր այցերը»:

«ԵՄ-ն հավատարիմ է ՀԳՀԾ-ի լիարժեք ու ազդեցիկ գործադրմանը և կշարունակի հավատարիմ մնալ մինչև այնքան ժամանակ, երբ Իրանը հավատարիմ է իր միջուկային բոլոր պարտավորություններին»,-ընդգծել է Մոգերինին:

Նա նշել է, որ միջուկային համաձայնության անբաժանելի տարրը համարվող Իրանի հետ առևտրական ու տնտեսական հարաբերությունների կարգավորումը, միջազգային հանրության պարտականությունն է:

Ի դեպ, Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի Արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հասը նշել է, որ Իրանի ու Հյուսիսային Կորեայի հանդեպ Թրամփի վարչակազմի «Ամեն ինչ կամ ոչինչ» դիվանագիտությունը վերածվել է իշխանափոխության քաղաքականության: Երկուշաբթի օրը Թուիթերում կատարած գրառման մեջ նա նշել է. «Այս ռազմավարությունը որևէ ձեռքբերում չի կարող ունենալ»: