Ավստրիան համաշխարհային օրենքների ոտնահարում է համարել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները
Ավստրիայի ԱԳ նախարարը քննադատել է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ԱՄՆ-ի դիրքորոշումը ՝ հակադրվելով նոր համաձայնության շուրջ բանակցություններին: Նա ասել է .«Այդ քայլը հանգեցնելու է օրինական անկայւնության»:
«Վելթ» գերմանական օրաթերթին տված հարցազրույցում, Կարին Կնայսելը քննադատել է ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ քաղաքականությունը: Նա ԱՄՆ-ին զգուշացրել է համաշխարհային օրենքների խախտման հետևանքների կապակցությամբ:
«Եվրոպական ընկերությունները շարունակելու են համագործակցել Իրանի հետ և չեն ընդունելու իրենց ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքները».-ասել է Ավստրիայի ԱԳ նախարարը:
Կնայսելն ընդդիմացել է Իրանի հետ բանակցությունները վերսկսելուն, ասելով.«Մենք չենք վերաբացելու 2015 թվականին ստորագրված համաձայնագիրը: Դա բերելու է օրինականության»: