ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ
ԱՄՆ գանձապահության նախարարությունը շարունակելով իր հակաիրանական քաղաքականությունը, նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի դեմ:
Համաձայն «Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման, ԱՄՆ գանձապահության նախարարությունն Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակներում սահմանափակումներ է կիրառել Իրանի որոշ ավիաընկերությունների դեմ, որոնց համաձայն «Մահան» և «Մեըռաջ» ավիաընկերությունների հետ համագործակցող թուրքական ու այլ ընկերությունները պատժվելու են:
ԱՄՆ գանձապահության նախարարությունն Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակը համալրեց երկու իրանցի և մեկ թուրք քաղաքացիների անուններով:
Նույն նախարարությունն ի դեպ, ՀԳՀԾ-ից այդ երկրի հրաժարվելուց հետո իրանցիների դեմ պատժամիջոցների գործադրման երկրորդ փուլում, պատժամիջոցներ էր սահմանել ԻԻՀ Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆի դեմ:
ԱՄՆ գանձապահության նախարարությունն ավելի վաղ պատժամիջոցների ցուցակում ներառել էր Իրանի հետ առնչություն ունեցող 6 անձանց և 3 ընկերությունների անունները: