ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i92324-ԱՄՆ_ն_կրկին_պատժամիջոցներ_սահմանեց_Իրանի_դեմ
ԱՄՆ գանձապահության նախարարությունը շարունակելով իր հակաիրանական քաղաքականությունը, նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2018 02:31 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ

ԱՄՆ գանձապահության նախարարությունը շարունակելով իր հակաիրանական քաղաքականությունը, նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի դեմ:

Համաձայն «Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման, ԱՄՆ գանձապահության նախարարությունն Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակներում սահմանափակումներ է կիրառել  Իրանի որոշ ավիաընկերությունների դեմ, որոնց համաձայն «Մահան» և «Մեըռաջ» ավիաընկերությունների հետ համագործակցող թուրքական ու այլ ընկերությունները պատժվելու են:

ԱՄՆ գանձապահության նախարարությունն Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակը համալրեց երկու իրանցի և մեկ թուրք քաղաքացիների անուններով:

Նույն նախարարությունն ի դեպ, ՀԳՀԾ-ից այդ երկրի հրաժարվելուց հետո իրանցիների դեմ պատժամիջոցների գործադրման երկրորդ փուլում, պատժամիջոցներ էր սահմանել ԻԻՀ Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆի դեմ:

ԱՄՆ գանձապահության նախարարությունն ավելի վաղ պատժամիջոցների ցուցակում ներառել էր Իրանի հետ առնչություն ունեցող 6 անձանց և 3 ընկերությունների անունները: