Վիեննայի նիստն ավարտվեց, բոլորը կողմ են ՀԳՀԾ-ի պահպանմանը
Վիեննայի միջազգային կառույցներում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նստաշրջանի ավարտին հայտարարել է. «Բոլոր անդամները կողմ են միջազգային համաձայնությունը շարունակվելուն: Սակայն դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք ցուցաբերել»:
Միխայիլ Ուլյանովը նշել է, որ ՀԳՀԾ-ի պահպանման հարցում քաղաքական կամքն ու միասնականությունն այսօր Վիեննայում գումարված համատեղ հանձնաժողովի նիստի երկու գլխավոր առանցքներն էին:
Եվրոպայում Ռուսաստանի դեսպանն ընդգծել է, որ բոլորը համակարծիք են ՀԳՀԾ-ն շարունակելու հարցում: ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ նա ասել է. «Այս հարցը սեղմ կերպով քննարկման կդրվի ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովում»:
«Այս նիստի ընթացքում համատեղ հանձնաժողովն իր առաքելության շրջագծում կենտրոնացավ պատժամիջոցների չեղարկման և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման հետևանքների վրա»,-հավելել է Ուլյանովը:
ՀԳՀԾ-ն շարունակելու համար Իրանին ներկայացվելիք եվրոպացիների երաշխիքների կապակցությամբ Ուլյանովն ասել է. «Այս հարցը մանրակրկիտ կերպով քննարկվել է ու դրա քննարկումը դեռ շարունակվում է: Պետք է համբերատար լինել»:
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստն այսօր Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների և ԵՄ ներկայացուցիչ Հելգա Շմիդի մասնակցությամբ գումարվեց Վիեննայում:
Նիստին մասնակցող իրանական պատվիրակությունը գլխավորում էր Իրանի ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին:
ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի լիարժեք հավատարմության մասին զեկուցելու նպատակով բանակցությանը մասնակցում էր նաև ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն:
Ամանոն հինգշաբթի օրն իր 11-րդ սեզոնային զեկույցում կրկին հաստատեց ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի լիարժեք հավատարմությունը: