Հնարավոր չէ Իրանի դեմ կոալիցիա ձևավորել
ԱՄՆ պետքարտուղարության նախկին օգնականն ուրբաթ օրն ընդգծել է. «Իրանի դեմ միջազգային կոալիցիա ձևավորելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պամպեոյի երազանքն անիրագործելի է»:
Թոմաս Քանթրիմանն ուրբաթ օրը ԻՌՆՍ-ի հետ զրույցի ժամանակ անդրադառալով Պոմպեոյի կողմից հայտարարված Իրանի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր ռազմավարությանն, ասել է. «Նա պահանջներ է ներկայացրել Իրանին, որոնք անիրագործելի են»:
Պոմպեոն, մայիսի 21-ին վերջին տարիների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի ամենավիրավորական ելույթներից մեկի ժամանակ, անհիմն մեղադրանքներ ուղղեց Իրանի ժողովրդին և սպառնաց, որ Վաշինգտոնն ամենախիստ պատժամիջոցները կկիրառի Իրանի դեմ:
ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնականը նշել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ճեղքվածք է առաջացրել ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև: Նա ասել է. «ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև նման հարաբերություններն աննախադեպ են 1956 թվականից ի վեր»:
«Չինաստանն ու Ռուսաստանը նույնպես դժգոհ են ԱՄՆ-ի ընդունած որոշումից»,-հավելել է Քանթրիմանը: Ն«ա խոսքերով. «Իրանն իրավունք ունի կասկածել ու չվստահել ԱՄՆ-ի վարչակազմին»: